ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը նամակ են հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առեւտրական ծառայությունների հանձնախմբի նախագահ Մայքլ Օքսլիին` պաշտոնապես առաջարկելով ճշտել 1915 թվականի ցեղասպանության զոհ դարձած հայերի ապահովագրության օրենքի նախագծի լսումների ժամկետը: 3323 համարանիշով այս օրինագիծը թույլ կտա հրապարակել այն անձանց անունները, որոնք ժամանակին ապահովագրված են եղել ամերիկյան ընկերությունների կողմից եւ տուժել են անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ: Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր եւ նրանց ժառանգները վերստին չեն կարողանում ստանալ ապահովագրված գումարները, քանի որ չունեն արխիվային համապատասխան փաստաթղթեր:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---