ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման հարցը չի կարող դիտվել որպես ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիային առաջադրվող նախապայման: Այդ մասին թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական Հանձնաժողովի մամլո քարտուղարի տեղակալ Մարկո Վիգնուդելլին: Նրա խոսքերով, այդ հարցը երկխոսության ճանապարհով պետք է լուծեն Հայաստանը եւ Թուրքիան: Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին սեպտեմբերի 19-ին հայտարարել էր, որ բոլոր ջանքերը կգործադրի հայ-թուրքական սահմանի բացմանը նպաստելու համար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---