ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՎԱԽԵՑՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԱՍԵԼ Է ԵՐԿՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - «Հայաստանին հնարավոր չէ վախեցնել կամ անհանգստացնել հայտարարություններով այն մասին, որ նա դուրս է մնում նավթագազային եւ տրանսպորտային տարածաշրջանային նախագծերի իրագործումից», - այսօր Երեւանում հայտարարել է ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղը գին չունի եւ առեւտրի առարկա չէ, այդ պատճառով մենք չենք ընդունում փաստարկն այն մասին, որ պաշտպանելով իր շահերը, հայկական կողմը զրկվում է խոշոր տարածաշրջանային նախագծերին մասնակցելու հնարավորությունից»: «Մենք երբեք չենք կապել Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածաշրջանային նախագծերի հետ, եւ չենք պատրաստվում դա անել ապագայում», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---