ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԵՐԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՇԻՆԳԹՈՆԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - 2004 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում սենատոր Ջոն Քերիի ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում, Վաշինգթոնը շատ շուտ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ստիպված կլինի վերջ տալ այդ հարցի վերաբերյալ «մոռացկոտության» քաղաքականությանը: Ընդ որում կոնգրեսականը նշել է, որ Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից միայն ժամանակի հարց է եւ կգա մի օր, երբ Ցեղասպանությունը կճանաչի նաեւ Թուրքիան: ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոն Քերիի ընտրվելուն պես Կոնգրեսը շուտով կընդունի համապատասխան բանաձեւ, ավելացրել է Ա.Շիֆը: Թուրքիան վարում է սխալ քաղաքականություն` հրաժարվելով ճանաչել Ցեղասպանությունը, փաստերը ճանաչելու եւ առաջ շարժվելու փոխարեն, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա թուրքական տնտեսության վրա եւ կազատի Հայաստանը շարունակվող շրջափակումից, նշել է ամերիկացի խորհրդարանականը: Նրա խոսքերով, Ցեղասպանության ճանաչումը լավագույն տարբերակ է բոլոր կողմերի համար: «Ես վճռական եմ տրամադրված եւ խոստանում եմ ջանք չխնայել այն բանի համար, որ Հայոց ցեղասպանությունը որքան կարելի է շուտ ճանաչվի ԱՄՆ կողմից»,-ընդգծել է Ա.Շիֆը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---