«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ», ԳՏՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

PanARMENIAN.Net - Ամերիկյան քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Սյունին գտնում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «չի կարող լուծել ղարաբաղյան խնդիրը»: Այդ մասին հայտարարել է գիտնականը` մեկնաբանելով 1999 թվականին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Այդ իրադարձությունները մեծ ողբերգություն էին Հայաստանի, ամբողջ Կովկասի, նույնիսկ ողջ նախկին Խորհրդային Միության համար,- նշել է քաղաքագետը,- Առանց այդ մարդկանց ինչ-որ ստագնացիա տեղի ունեցավ այդ տարածաշրջանի մեծ եւ կարեւոր խնդիրների լուծման հարցում: Պատասխանելով BBC-ի այն հարցին, թե ո՞վ կարող էր լինել ահաբեկչության կազմակերպիչը, Ռ. Սյունին ասել է. «Ինձ թվում է, որ դա այնուամենայնիվ դավադիրների փոքր խմբի գործողություն էր: Անշուշտ, կային մարդիկ, ովքեր դրանից հետո ավելի ուժեղացան, սակայն դա սպանության հետեւանքն էր եւ ոչ թե պատճառը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---