ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Ըստ Հետախուզության հարցերով ամերիկյան ազգային խորհրդի «Նկարելով ապագայի քարտեզը» ամենամյա զեկույցի` 2020 թվականին համաշխարհային բեմահարթակում որպես առաջատար խաղացող կմնա ԱՄՆ-ը: Միեւնույն ժամանակ, XXI դարը կլինի Ասիայի դար, որը կդառնա համաշխարհային տնտեսական զարգացման կենտրոն` Չինաստանն ու Հնդկաստանն իրենց մասին կբարձրագոչեն այնպես, ինչպես այդ արել են Գերմանիան` XIX եւ ԱՄՆ-ը XX դարերում, խոստանում են զեկույցի հեղինակները: Զեկույցի հեղինակները Ռուսաստանի ներուժը տեսնում են հիմնականում նավթագազային պաշարներում: Մնացած գործոնները Ռուսաստանի դեմ են` ժողովրդագրական ճգնաժամը, իսլամական ծայրահեղականությունը, անկայունությունը հարավային սահմաններում, ինչը հետագայում եւս ահաբեկչության ձեւով կներթափանցի Ռուսաստան: Գլոբալիզացման պտուղները կքաղեն այն երկրները, որոնք ձեռք կբերեն նոր տեխնոլոգիաներ (նանո-, բիո- եւ տեղեկատվական): Մյուսներն ավելի ետ կընկնեն, եթե չստեղծեն այդ տեխնոլոգիաների ներդրման պայմաններ, չանցնեն «խելամիտ» պետական կառավարման եւ չապահովեն համընդհանուր ժամանակակից կրթություն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---