ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ԿԻՈՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Փաստաթղթի նպատակն է շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցումը: Տվյալ Արձանագրությունը վավերացրել են 125 պետություններ (այդ թվում Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը), որոնց ընդհանուր լուման արտանետումների ծավալում կազմում է 44.2 տոկոս: Այդ ցուցակում չեն ընդգրկվել Չինաստանը, Հնդկաստանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն, որոնք հրաժարվել են վավերացնել փաստաթուղթը: Կիոտի արձանագրությունը կոչված է նվազեցնելու վնասակար գազերի մոլորակի մթնոլորտ արտանետումների ծավալը: Այդ փաստաթղթի կետերի համաձայն իրենց ստորագրությունները դրած երկրները մինչեւ 2012 թվականը պարտավոր են կրճատել Երկրի մթնոլորտ վնասակար գազերի արտանետման ծավալները: 141 երկիր, որոնց գազերի արտանետման ծավալները մթնոլորտ կազմում են բոլոր արտանետումների 55 տոկոսից ավելին, մտադիր են նշված ժամկետում կրճատել դիտարկվող ցուցանիշները 5,2 տոկոսով:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---