ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԳԵՐԻ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինծառայողները փետրվարի 15-ին տեղի ժամանակով մոտ 17:20-ին հայտնաբերել եւ գերի են վերցրել սահմանը անցած երեք ադրբեջանցի զինծառայողների, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ըստ տեղեկատվության, ներկայումս գերիները հարցաքննվում են Լեռնային Ղարաբաղի հատուկ ծառայությունների կողմից, որոնք փորձում են պարզել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայտնվել ԼՂՀ տարածքում, պատհական է դա եղել, թե ադրբեջանական կողմի հանձնարարությամբ: Ըստ ամենայնի, հանգամանքները պարզելուց հետո, ադրբեջանցի գերիները կփոխանակվեն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---