ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ «ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻՆ

PanARMENIAN.Net - Մոտակա 1-2 ամիսներին Կանադայի խորհրդարանը պետք է պատասխանի «Խոջալուի ցեղասպանության» հարցը քննարկման դնելու մասին ադրբեջանցիների դիմումին: Այս մասին տեղեկացրել է Կանադայի ադրբեջանցի, «Օյանիշ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) ղեկավար Ասլան Հալիդին: Նրա խոսքերով` ավելի վաղ Կանադայի ադրբեջանցիները դիմելով երկրի գերմանական, ֆրանսիական եւ հրեական համայնքներին` խնդրել են աջակցել «Խոջալուի ցեղասպանության» հարցը Օտտավայի պաշտոնական շրջանակներում, այդ թվում նաեւ Կանադայի խորհրդարանում քննարկելու առնչությամբ: Առայժմ հայրենակիցների դիմումին դրական պատասխան են տվել միայն գերմանական եւ հրեական համայնքները, որոնք իրենց հերթին պաշտոնական դիմումներ են հղել խորհրդարան այդ հարցի կապակցությամբ: «Ներկայումս հարցը քննարկվում է: Կանադան հեղինակություն ունի միջազգային հանրությունում տնտեսական եւ քաղաքական տեսակետներից: Այստեղ շատ էթնիկ խմբեր կան եւ նրանց միջեւ տարբերություն չի դրվում: Մենք հույս ունենք, որ Օտտավայի պաշտոնական շրջանակներն անկեղծորեն կվերաբերվեն Ադրբեջանի իրողություններին»,- ասել է Ա.Հալիդին: Նա նշել է, որ Կանադայի մյուս ազգային փոքրամասնությունները տեղեկացված են «ողջ պատմության ընթացքում ադրբեջանցիների հանդեպ հայերի կատարած գործողությունների մասին եւ կտրուկ դատապարտում են նրանց»:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---