ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

PanARMENIAN.Net - Երեւանի կենտրոնում տեղի ժամանակով մոտ 10:00-ին տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ՀՀ ոստիկանությունում նշել են, որ ծառի փչակում տեղադրված «անհայտ առարկայի պայթյունը» տեղի է ունեցել Հայաստանի կառավարությանը կից Պետական մաքսային ծառայության շենքի մոտ: Միջադեպի արդյունքում, վնասվել է մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանի ծառայողական մեքենան` BMW 745: Նա ինքը այդ ժամանակ գտնվում էր շենքում: Չի տուժել նաեւ Ավետիսյանի վարորդը: Աղբյուրի համաձայն, միջադեպի հանգամանքները պարզաբանվում են: Քննությունը վարում է Երեւան քաղաքի դատախազությունը, իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են քննչական միջոցառումները:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---