ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՄԵՆՔ ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՄԵՂԱՆՉԻ ԵՎ ԿԴԱՏԱՊԱՐՏԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Թուրքական քարոզչությունը, ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, չբերեց նրան ցանկալի արդյունքներ: Այդ մասին է ասվում Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ, ռուսաստանցի ձեռներեց Արա Աբրահամյանի Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Ներկայումս, ասվում է ուղերձում, նկատվում է այդ խնդրին դիմող երկրների թվի աճ, ինչը պատճառ է դարձել այն ընդգրկելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների օրակարգում: Թուրքական քարոզչական մեքենայի բացթողումների մասին առավել հաճախ են սկսել խոսել նաեւ Անկարայում, գրում է Ա.Աբրահամյանը: «Երբ մարդը խոստովանում է գործած հանցանքը, այդպիսով նա մեղմացնում է նաեւ իր մեղքը: Մենք հուսով ենք, որ թուրք ժողովուրդը կամք կդրսեւորի, կմեղանչի եւ կդատապարտի Հայոց ցեղապսնաւոթյունը: Նոր հարաբերությունները չեն կարող կառուցվել բռնության, թալանի եւ Ցեղասպանության արդարացման վրա: Մենք գտնում ենք, որ որ թուրք ժողովուրդը երբեւէ անկեղծորեն ձեռք կմեկնի հայ ժողովրդին, եւ այդ ձեքռը օդում չի մնա: Հանուն այդ նպատակի Հայկական համաշխարհային կոնգրեսը կոչ է անում համագործակցելու բոլոր նրանց, ում համար թանկ են պետությունների եւ ժողովրդների բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները»,-գրում է Ա.Աբրահամյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---