ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿՈՆՖԼԻԿՏԱԲԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ ԼՈՒԾԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Որոշ ուշացումով, սակայն ԱՄՆ վարչակազմն այնուամենայնիվ ողջունել է ՎՈՒՈՒԱՄ-ի առաջնորդների` վերջերս Քիշինեւում կայացած վեհաժողովի արդյունքները: Հետաքրքիր է, որ հայտարարության տեքստի համարյա կեսը նվիրված է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման խնդրին, տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը: Հայտարարությունում նշվում է, որ «ԱՄՆ ողջունում է Ուկրաինայի հետաքրքրությունը եւ նրա ջանքերը մերձդնեստրյան հակամարտության լուծման ուղղությամբ»: Հնչեցնելով հայտարարությունը ԵԱՀԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Փոլ Ջոնսը, կոչ անելով Մերձդնեստրի ներկայացուցիչներին վերսկսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, «անջատողական իշխանություններից պահանջել է ձեռնպահ մնալ պրովոկացիոն գործողություններից»: Մեկնաբանելով ԱՄՆ այդ հայտարարությունը` Ադրբեջանի խաղաղության եւ հակամարտությունների լուծման կենտրոնի ղեկավար Էլհան Մեհթիեւը կարծիք է հայտնել, որ մերձդնեստրյան հարցերի հետ մեկ շարքում Վաշինգթոնն ապագայում կարող է մեծ ուշադրություն ցուցաբերել նաեւ ՎՈՒՈՒԱՄ տարածքում առկա այլ հակամարտությունների կարգավորմանը: Սակայն միայն որոշակի պայմաններում: «Ապագայում ԱՄՆ հետաքրքրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ գուցե ուժեղանա,- հայտարարել է կոնֆլիկտաբանը,- սակայն տվյալ դեպքում նրանք պաշտպանում են մերձդնեստրյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, քանզի դրա հեղինակը Յուշչենկոն է: Ներկայումս Արումուտքի երկրներում համակրում են Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային, քանի որ այնտեղ ժողովրդավարական ընտրություններ եւ հեղափոխություններ են անցկացվել: ԱՄՆ ընդունում է այդ երկրները որպես Արեւմուտք ուղղվածություն վերցրած անկախ պետություններ, որոնք ինտեգրվում են եվրաատլանտիկ կառույցներ եւ Եվրամիություն: Հենց այս համատեքստում են ամերիկացիները մոտենում մերձդնեստրյան կարգավորմանը»: Չի կարելի ասել, որ ԱՄՆ ուշադրություն չի հատկացնում ղարաբաղյան հարցին, ասում է կոնֆլիկտաբանը, «սակայն այնուամենայնիվ մեծ հետաքրքրություն նա ներկայումս հատկացնում է մերձդնեստրյան եւ հարավասետինյան խնդիրներին, քանզի կարգավորման նախագծերի վրա սերտորեն աշխատում է նաեւ ԵՄ: Իսկ Ադրբեջանի առնչությամբ նրանք միշտ ասում են, որ հարցով ակտիվ զբաղվում են Մինսկի խմբի շրջանակներում»: Ընդսմին Է.Մեհթիեւը վստահ է, որ «եթե Ադրբեջանում իրականացվի արմատական ժողովրդավարական բարեփոխումներ, ապա ամերիկացիների օգնությամբ մեր կողմը կհաղթի: Այն որ մեր երկրում եւ Հայաստանում գոյություն ունի ավտորիտար համակարգեր եւ Ռուսաստանի ուժեղ ազդեցությունը, թույլ չի տալիս ԱՄՆ ամբողջ թափով զբաղվել ղարաբաղյան խնդրով»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---