ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Աբդուլա Գյուլը լրագրողներին հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանադռները բացելու մասին ներկա պահին խոսք չկա, հաղորդում է «Երկիր» թերթը: Գյուլն ասել է. «Բոլորին հայտնի է, թե Թուրքիայի վարչապետն ինչպիսի բարի կամք է դրսեւորում` Հայաստանի նկատմամբ, սակայն, դրան խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան»: «Եթե փոխադարձ բարի կամք դրսեւորվի նաեւ հայերի կողմից, ապա որոշակի հստակ զարգացումներ կլինեն»,-ասել է նա եւ հավելել, որ Թուրքիան ցանկանում է իր բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Նրա խոսքերով, հարեւան պետությունները նույնպես կառուցողական քայլեր պետք է անեն Թուրքիայի նկատմամբ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---