ԹՈՒՐՔԻԱՆ ՉՈՒՆԻ ԲԱՎԱՐԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Չեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Թուրքիան չունի բավարար նախադրյալներ Եվրամիությանը անդամակցելու համար, հաղորդում է «N 24» ինտերնետ թերթը: Միեւնույն ժամանակ Չեմ Օզդեմիրը նշել է, որ Թուրքիան էական հաջողությունների է հասել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, դեռեւս անհրաժեշտ է լրամշակել այդ ոլորտը եւ հնարավորություն տալ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին մուտք գործել թուրքական բանտեր: Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է պաշտպանել Թուրքիայի կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները Թուրքիայի մյուս քաղաքացիների հետ մեկտեղ, ինչպես նաեւ սահմանել Թուրքիայում դավանանքի ազատություն: Այդ կապակցությամբ նա նշել է, որ այսօրվա դրությամբ Թուրքիայում չկա ոչ մի տաբու քրդական բնակչության վերաբերյալ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---