ԲԱՔՈՒՆ ԴԵՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դատապարտում է Հայաստանի տարածք սպառազինության փոխանցման փաստը: Ինչպես հաղորդում է RBK, այդ մասին հայտարարել են ԱՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում` մեկնաբանելով Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկու խոսքերն այն մասին, թե ռուսական ռազմակայանները դուրս կբերվեն Վրաստանի տարածքից Ռուսաստան, իսկ ռազմական տեխնիկայի մի մասը` Հայաստան: «Մենք դատապարտում ենք նման միջոցները: Հայաստանի տարածք սպառազինության փոխանցման ցանկացած փաստ մեր մտահոգությունն է առաջցնում»,-ընդգծել են պաշտպանության գերատեսչությունում: Նախարարությունում նշել են, որ ադրբեջանական կողմը չի ողջունում ռազմական տեխնիկայի դուրս բերումը Հայաստանի տարածք, որը պատերազմական իրավիճակի մեջ է Ադրբեջանի հետ: Ինչպես նախօրեին հայտարարել է Բալուեւսկին, ռազմատեխնիկան եւ ռազմական գույքը դուրս կբերվեն: Բայց քանի որ «չորս տարվա ընթացքում անհնար է ստեղծել ողջ անհրաժեշտ ենթակառուցվածքը, ռազմական տեխնիկան եւ գույքը նախատեսվում է դուրս բերել Հայաստան: Դա թույլ կտա կրճատել կայանների դուրս բերման ժամկետը մինչեւ չորս տարի»: Մինչդեռ մայիսի 18-ին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարել է, որ համաձայն է տեղակայել ռուսական ռազմակայնները չճանաչված հանրապետության տարածքում: Բագապշի խոսքերով, Ռուսաստանը կարող է ոչ միայն պահպանել Գուդաուտայի ռազմակայանը, այլ նաեւ տեղափոխել այնտեղ Վրաստանի տարածքում տեղակայված զինծառայողներին: Վրաստանի կողմից ռուսական ռազմակայանների դեմ ուղղված պատժամիջոցները ուժի մեջ են մտել մայիսի 16-ին: Այդ օրվանից նոր զինծառայողներին չեն տրվի վիզաներ, ռուս զինծառայողներին արգելված է զինավարժություններ անցկացնել:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---