ԵՎՐՈՊԱՅԻ ՎԱՂԱԺԱՄ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ «ԾԱՆՐ ԲԵՌ» ԴԱՐՁԱՎ ՆՐԱ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - «Եվրոպան վաղաժամ սկսեց ընդլայնման գործընթացը, եւ դա ծանր բեռ դարձավ իր համար»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելյանը «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ֆրանսիական բաժանմունքի ներկայացուցիչներին` մեկնաբանելով Ֆրանսիայում անցկացված Եվրոպական Սահմանադրության հանրաքվեի արդյունքների մասին, հաղորդում է ԼՂ կառավարության մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, այդ ծանրությունն իրենց ուսերին զգում են հենց Հին Եվրոպայի երկրները, որոնք հանդիսանում է ԵՄ շոգեքարշը: Նա նաեւ նշել է, որ եթե Եվրոպական Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեի դրվեր նաեւ Հին Եվրոպայի այլ երկրներոում, ապա դեմ քվեարկածների թվում Ֆրանսիան միակը չէր լինի»: Միեւնույն ժամանակ, Անուշավան Դանիելյանը վստահություն է հայտնել, որ Եվրոպան ելքեր կգտնի այս գլուխկոտրուկից եւ դուրս կգա դրանից` իր ապագայի նկատմամբ ավելի իրատեսական մոտեցումներով:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---