ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՀ-ՈՒՄ. «ԵՍ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏՎԵԼ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ ՈՒՍՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՉՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»

PanARMENIAN.Net - Երեւանում Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղիղանը հերքել է տեղեկատվությունն այն մասն, թե նա, իբր խորհուրդ է տվել պարսիկ ընտանիքներին իրենց երեխաներին ուսման համար Հայաստան չուղարկել: «Իմ խոսքերը սխալ են մեկնաբանվել, ես նման խորհուրդ իրանցիներին չեմ տվել»,-հայտարարել է իրանցի դիվանագետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, հարաբերությունները Իրանի եւ Հայաստանի միջեւ խորանում են Հայաստանի անկախացումից ի վեր, համակողմանի զարգացումը եւ հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում արժանանում են երկու երկրների պաշտոնյաների աջակցությանն ու ուշադրությանը: «Երկու երկրների միջեւ գիտական եւ կրթական համագործակցության ընդլայնումը համարվում է երկկողմ հարաբերությունների կարեւորագույն առանցնքներից մեկը»,-նշել է իրանցի դիվանագետը: Անդրադառնալով երկու երկրների բուհերի դիպլոմների փոխադարձ ճանաչմանն ու հաստատմանը` Ալիռեզա Հաղիղիանը նշել է, որ համապատասխան նախարարությունները հուշագիր են ստորագրել փոխըմբռնման վերաբերյալ, եւ այժմ հարցը լուծվում է այդ հիման վրա: «Իրանցի ուսանողների թվի աճը Հայաստանում նույնպես գնահատվում է այդ համատեքստում»,-ընդգծել է նա: Հայաստանում Իրանի դեսպանը ճշգրտել է նաեւ իր դիրքորոշումը երկու երկրների միջեւ սահմանամերձ առկա հարցերի շուրջ: «ԻԻՀ-ի եւ Հայաստանի ընդհանուր ցամաքային սահմանը կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերություններում: Ես հաշվի եմ առնում կապերի եւ սահմանային բեռնափոխադրումների նշանակությունը եւ քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների աճող հոսքը: Միջոցների եւ մեխանիզմների ձեռնարկումը այդ ուղու վրա երթեւեկությունը թեթեւացնելու համար գտնվում է երկու երկրների սահմանային ատյանների ուշադրության կենտրոնում»,-նշել է նա:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---