ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍԵՆԱՏՈՐ. ԵԱՀԿ ՄԽ-Ն ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - «Ֆրանսիայի սենատը անում է հնարավորը բարելավելու համար հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վճռական գործոն չեն հանդիսանում խնդրի կարգավորման հարցում: Համանախագահները ընդամենը արբիտրի դերում են: Մենք ընդամենը վերահսկում ենք բանակցությունների ընթացքը: Այդ հարցը կարող է իր լուծումը գտնել ժողովրդների կամքով»,-երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել է ֆրանս-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ֆրանսիացի սենատոր Ամբրուազ Դյուպոնը: Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դժվարին խնդիր է: Ա.Դյուպոնը որպես դրական փաստ գնահատեց բանակցություններրը շարունակելու Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը: Ըստ նրա, դրվատանքի է արժանի բանակցությունների շարունակումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների միջեւ, քանի որ դա հիմք է ծառայում հուսալու համար, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Ա.Դյուպոնը նշել է, որ Կովկասի եւ այնտեղ գտնվող երկրների նշնակությունը

միջազգային տնտեսական շահերը ապահովելու առումով աստիճանաբար աճում է: Նրա խոսքերով, կովկասյան տարածաշրջանը առաջիկայում եւս զգալի դերակատարություն կունենա համաշխարհային տնտեսության համար: «Այդ պատճառով տարածաշրջանում խաղաղության հաստատման, հակամարտությունների լուծման մեջ պետք է առաջին հերթին շահագրգիռ լինեն հենց տարածաշրջանի երկրները»,-նշել է նա: Թեեւ ֆրանսիացի սենատորը կարեւոր պայման է համարել խնդրի խաղաղ կարգավորումը, նա խուսափել է այն հարցից, թե կաջակցի արդյոք Ֆրանսիան կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նա ասել է.«Ես չեմ կարող հաստատ ասել, թե ինչ վիճակում են բանակցությունները Մինսկի խմբի հետ: Գործընթացը ընթանում է երկրների միջեւ: Ես ուզում եմ ասել, որ Ֆրանսիան շահագրգիռ է այդ հակամարտության կարգավորման հարցում»: Սենատորը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը եւ սենատը նույնպես ջանում են գտնել հակամարտության շուտափույթ խաղաղ լուծում: Ավելի վաղ տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, թե Ֆրանսիայի Սենատում նախատեսվել, իսկ հետո հետաձգվել է ղարաբաղյան հակամարտության հարցը` Ա.Դյուպոնը հայտարարել է, որ տվյալ հարցի քննարկում Սենատում ընդհանրապես նախատեսված չի եղել: Հյուրը նշել է, որ քանի որ բանակցությունները տարվում են արտգործնախարաների եւ նախագահների մակարդակով, այլ կառույցներ այդ խնդրի կարգավորմանը չեն միջամտում: «Սակայն դուք ինքներտ գիտեք, որ ժողովրդի կամքը շատ բանի է ընդունակ: Ես գտնում եմ, որ պատմական կապերը ադրբեջանցիների եւ հայերի միջեւ, ժողովրդների կամքը պետք է հանգեցնեն հակամարտության լուծմանը: Կարծում եմ, խնդրի լուծումը կախված է նաեւ ժողովրդների պատասխանատվությունից»,-հայտարարել է սենատորը` նշելով, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը կանոնավոր կերպով բանակցում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանների խոսնակների հետ: Նա պատմեց նաեւ որոշ մանրամասներ այդ բանակցություններից: «Ֆրանսիայի Սենատի նախագահը հայտարարել է նրանց, որ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը կարող են համագործակցել զբոսաշրջության եւ մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Նման համագործակցությունը կարող է միավորել մեր նպատակները»,-ավելացրել է Ա.Դյուպոնը: «Եթե մենք չկարողանանք հասնել որեւէ զարգացման, չենք կարողանա կարգավորել հակամարտությունը: Դրա համար ջանքեր են հարկավոր: Ուզում եմ ասել, որ Մինսկի խմբի աշխատանքը առաջընթաց է ապրում, եւ որ այդ հակամարտության խաղաղ կարգավորումը ներկայումս շատ կարեւոր է»,-ընդգծել է սենատորը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---