ՌԴ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՌԴ ՆԳՆ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը անբավարար է համարում համակարգման մակարդակը Ռուսաստանի ՆԳՆ եւ ՀՀ ոստիկանության միջեւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում: «Մեր գերատեսչությունների համակարգման մակարդակը այդ ոլորտում դեռեւս հեռու է բավարար լինելուց»,-հայտարարել է Նուրգալիեւը` ելույթ ունենալով այսօր Կրասնոդարում ընթացող ՌԴ ՆԳՆ եւ Հայաստանի ոստիկանության միացյալ կոլեգիայի նիստում: Ըստ Նուրգալիեւի, համախմբվածության պակասը բացասաբար է անդրադառնում կազմակերպված հանցավոր ձեւավորումների դեմ պայքարի արդյունավետության վրա, նվազեցնում է դրանց առաջնորդների եւ ակտիվ մասնակիցների որոնման եւ ձերբակալման արդյունավետությունը: ՌԴ ՆԳՆ ղեկավարը ավելացրել է, որ վրիպումներ կան երկու գերատեսչությունների նորմատիվ իրավական կարգավորման աշխատանքում: Բացի այդ, նրա խոսքերով, չլուծված հարցեր կան որոնման մեջ գտնվող անձանց հայտնաբերման եւ ձերբակալման ոլորտում: «Չարդարացված բարձր է մնում որոնման կազմակերպման մասին կրկնակի հանձնարարությունների թիվը, ինչը կապված է որոնման նախաձեռնողը հանդիսացող պետությունից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման ձգձման հետ»,-ասել է Նուրգալիեւը, նշելով, որ ընդհանուր առմամաբ, այս ոլորտում շատ բան արվել է: Նա նշել է նաեւ, որ խնդիրներ կան միջպետական տեղեկատվական բանկի ստեղծման հարցում: Այդպես, լիովին չի ապահովվում փաստաթղթերի որակի պատշաճ վերահսկողությունը: «Պարզ է, որ նման պայմաններում դժվար է ակնկալել որոնման աշխատանքերի բարձր արդյունավետությունը, որոնք մի կողմը կատարում է մյուսի համար»: Ինչպես նշել է ռուս նախարարը, Հանցավորության մասշտաբները Ռուսաստանում եւ Հայաստանում իրական սպառնալիք են երկու պետությունների կայուն սոցիալ-տնտեսական զարգացման եւ քաղաքական կայունության համար: «Սահմաններ չճանաչող հանցավորության դեմ պայքարը պահանջում է համատեղ գործնական քայլեր. կոնկրետ միջոցների ձեռնարկում` ուղղված կազմակերպված հանցավորության, թմրանյութերի շրջանառության եւ ահաբեկչության դեմ պայքարին»,-ասել է Նուրգալիեւը: Նա համոզվածություն է հայտնել, որ այդ հարցերի լուծմանը կնպաստի նաեւ կոլեգիայի նիստը: Իր հերթին , ՀՀ ոստիկանության ղեկավար Հայկ Հարությունյանը համաձայնվել է Ռ.Նուրգալիեւի հետ: «Համագործակցության ընթացքում կան մի շարք չլուծված խնդիրներ»,-ասել է նա, նշելով, որ համատեղ աշխատանքի լավ ավանդույթները շարունակում են զարգանալ: Ըստ նրա, 2005 թ. Հայաստանում ռուսական կողմի հայցերով ձերբակալվել է 37 մարդ, որոնք արդեն փոխանցվել են ռուսական կողմին: Ռուսաստանը ընթացիկ տարվա 5 ամիսներում կատարել է Հայաստանի 16 հայց: Անցյալ տարի հայ ոստիկանները ձերբակալել են 50 մարդ, որոնցից 4` փոխանցվել են Ռուսաստանին: 2004 թ. Ռուսաստանում կասեցվել է 91 հանցավոր կազմավորման գործունեությունը, որոնց կազմում եղել են նաեւ ՀՀ քաղաքացիներ: Այդ կամավորումների մասնակիցների հանդեպ հարուցվել է 108 քրեական գործ, այդ թվում 45 տնտեսական բնույթի, 29` թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստով: Քրեական պատասխանատվության է ենթարկվել կազմակերպված հանցավոր խմբերի 210 մասնակից, այդ թվում 36 առաջնորդ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---