ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՌՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ23 հունիսի 2005 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության շենքում ռումբի տեղադրման մասին տեղեկատվությունը կեղծ է եղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության բարձրաստիճան աշխատակից, քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Հակոբ Հարությունյանը: Նրա խոսքերով` տեղական ժամանակով ժամը 14:05-ին Հայաստանի վարչապետի ընդունարանում ստացվել է անանուն հեռախոսազանգ` կառավարության շենքում տեղադրված ռումբի մասին: Անմիջապես կառավարության շենք են ժամանել Արտակարգ իրավիճակների վարչության ջոկատները, որոնք համապատասխան որոնումներից հետո եկել են եզրակացության, որ ահազանգը կեղծ է եղել: Ներկայումս, Հարությունյանի խոսքերով, իրավիճակը հսկողության տակ է, աշխատում են գտնել հեռախոսային խուլիգանին, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բեգլարյան. Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարած իշխանությունները հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին «Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը»,–գրել է նա Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը խոսել են Մերձավոր Արևելքում ու Հրվ. Կովկասում վերջին զարգացումների մասին Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով |