ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՉԿԱՅԱՆԱԼ

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու: Եվ այդ այցից կախված կլինի կկայանա Արդբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, թե ոչ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Նրա խոսքերով, Ադրբեջան երկօրյա այցելությունից հետո, հուլիսի 13-ին համանախագահները կմեկնեն Հայաստան: «Եթե հակամարտող կողմերի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քննարկումներից հետո անհրաժեշտ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այդ դեպքում կորոշվի այդ հանդիպման ամսաթիվը: Հակառակ դեպքում, նման հանդիպում տեղի չի ունենա»,-նշել է Է.Մամեդյարովը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---