ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱՆՑԵԼ Է ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դիտարկումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում: Ղարաբաղի կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը եւ Պետեր Քիին, իսկ ադրբեջանական կողմից դիտարկման խումբը ղեկավարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիտարկման ժամանակ որեւէ միջադեպ չի գրանցվել:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---