ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի ներկայացուցիչների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էրվին Յուտզեթը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ հակառակ դեպքում, Եվրամիության մեջ այդ երկիրը մի շարք դժվարությունների կհանդիպի: Նրա խոսքերով, հարձակողական ոճով խոսելու եւ շանտաժ անելու փոխարեն, Թուրքիան պետք է հստակ քայլեր կատարի բարեփոխումների ճանապարհին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը հերքելու հետ կապված երկու թուրք իրավասուների` Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի եւ Աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայում տարվող հետաքննության թեմային, շվեյցարացի խորհրդարանականն ասել է. «Քանի դեռ Թուրքիան չի գիտակցում Հայոց ցեղասպանության հարցում իր պատասխանատվությունն, այդ երկիրը կշարունակի ծայրահեղ զգայնությամբ ընկալել նման իրադարձությունները», հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---