ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ. ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ29 հուլիսի 2005 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը ընդգծել է շվեյցարական օրենսդրության կիրառելիությունը Թուրքիայի աշխատանքի կուսակցության նախագահ Դողու Պերինչեկի նկատմամբ, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, հաղորդում է Tagblatt-ը: Հաջորդ օրը, այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարարությունը սուր քննադատության ենթարկեց Անկարայում Շվեյցարիայի դեսպան Վալտեր Գիջերին թուրք քաղաքական գործչի հանդեպ իր երկրի գորոծողությունների առնչությամբ, Գիջերը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի քաղաքական բաժնի ղեկավարի հետ, որին չափազանց զարմացրել են թուրքական կողմի անդադար բողոքները: Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը այն կարծիքի է, որ տվյալ դեպքում շվեյցարական օրենսդրությունը կիրառելի է: Ըստ Շվեյցարիայի Քրեական Օրենսգրքի, ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների ժխտումը, նսեմացումը եւ արդարացումը քրեականորեն պատժելի արարք է համարվում: Այնուամենայնիվ, Շվեյցարիան ողջունում է թուրքական կառավարության համատեղ հայ-թուրքական պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը կուսումնասիրի Հայոց ցեղասպանության պատմական փաստերը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |