ԼԻՏՎԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԵՐԱՊԱԱՏՐԱՍՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺԻՇՆԵՐԻՆ ՆԱՏՕ-Ի ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Նախօրեին Վիլնյուսում տեղի է ունեցել Լիտվայի եւ Ադրբեջանի Ռազմական բժշկության ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով բժշկական անձնակազմերի վերապատրաստման հնարավորությունը: «Մենք մտադիր ենք Ադրբեջանի ռազմական բժիշկներին առաջարկել ՆԱՏՕ-ի կողմից հաստատված վերապատրաստման հատուկ ծրագիր, եւ պատրաստ ենք արդեն այս տարի ընդունել նրանց մասնագետներին», - հայտնել է Լիտվայի Ռազմական բժշկության ծառայության խոսնակ Նիյոլե Բրազինսկայտեն: Նրա խոսքերով` Լիտվայի ռազմական բժիշկներն ավելի վաղ նմանատիպ հանդիպում են անցկացրել Հայաստանի ռազմական բժիշկների հետ: «Մենք առաջարկել ենք հայ գործընկերներին նման ուսուցում անցնել Լիտվայում, եւ այժմ սպասում ենք հայկական կողմի պատասխանին», - ավելացրել է Ն.Բրազինսկայտեն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---