ԵԽ գլխավոր քարտուղարը հուսով է, որ ղարաբաղյան խնդիրը կհանգուցալուծվի մոտ ապագայում 6 հոկտեմբերի 2005 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունների վերաբացումը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Այս հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Ըստ նրա, երկու շաբաթ առաջ նա այցելել է Ադրբեջան, որտեղ քննարկված հիմնական հարցերից մեկը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը շատ կարեւոր հարց է, բայց առանց հիմնախնդրի լուծման դրան հասնել չի հաջողվի»,-նշել է Թերի Դեւիսը: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կարեւորել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը: «Հուսով եմ, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կգտնի իր լուծումը»,-եզրակացրել է Թերի Դեւիսը:![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |