Իշխող կոալիցիան կոչ է անում հայ ժողովրդին չենթարկվել սադրանքներին

PanARMENIAN.Net - «Կոչ ենք անում չտրվել երկրի կայունությունը եւ միջազգային հեղինակությունը խաթարելու ինքնանպատակ փորձերին: Մենք պարտավոր ենք հարգել սահմանադրական հանրաքվեի ընթացքում մեր քաղաքացիների արտահայտած թեկուզ եւ իրարից տարբերվող բոլոր տեսակետները եւ դատապարտում ենք որեւէ փորձ, որը կարող է բերել հասարակության մեջ հանրաքվեի արդյունքներն ընդունողների եւ չընդունողների, սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների ու հակառակորդների ճամբարների առաջացման եւ առճակատման», - ասված է կոալիցիայի տարածած հայտարարությունում: «Հանրաքվեն կայացած է, քանզի ակնհայտ է, որ նոյեմբերի 27-ի քվեարկության արդյունքներն ընդհանուր առմամբ համապատասխանում են ժողովրդի տրամադրություններին եւ արտահայտում են նրա կամքը», - նշել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը: «Ցավոք, որոշ քաղաքական ուժերի կողմից ի սկզբանե փորձ արվեց նսեմացնել սահմանադրական բարեփոխումների նշանակությունը եւ խեղաթյուրել այդ գործընթացի տրամաբանությունը: Առաջին իսկ օրից նպատակ էր դրված այն բովանդակային քննարկման եւ առարկայական բանավեճից վերածել իշխանություն - ընդդիմություն քաղաքական առճակատման, սրել իրավիճակը, կասկած սերմանել հանրաքվեի դրական ելքի նկատմամբ», - կարծիք է հայտնում կոալիցիան: - «Այդուհանդերձ, անընդունելի համարելով պետական կարեւորություն ունեցող նման միջոցառումը ստվերող յուրաքանչյուր դրսեւորում, մենք համոզված ենք, որ մատնանշված կեղծիքների եւ չարաշահումների վերաբերյալ պետք է կատարվի անհրաժեշտ քննություն, արվեն համապատասխան հետեւություններ եւ պատժվեն մեղավորները»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---