ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է քննարկումները Փարիզում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խորհրդակցությունները Փարիզում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Փարիզում փետրվարի 10-11-ին տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլից հետո միջնորդներ` Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մաննը (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) կշարունակեն աշխատանքը եւս մի քանի օր: Նշենք, որ բանակցությունների փարիզյան փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ընդունված կոմյունիկեի համաձայն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն մարտի սկզբին Վաշինգտոնում: Նրանք կքննարկեն ղարաբաղյան խնդրի շուրջ ապագա բանավեճերի տարբեր ասպեկտները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---