Պատասխան հարված. Բաքվի մամուլը հրապարակել է Հիսուսի ծաղրանկարները13 փետրվարի 2006 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իրանի դեսպանատունը դատապարտել է Բաքվի շաբաթաթերթերից մեկում հայտնված հրապարակումը, որը վիրավորական արտահայտություններ է պարունակում Հիսուսի եւ Սուրբ կույս Մարիամի հասցեին: Ինչպես նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, նման մտքերի հրապարակումը թերթում բացատրվում է կամ Սուրբ կույս Մարիամի մասին Ղուրանի սուրահի վերաբերյալ անտեղյակությամբ, կամ էլ նպատակ ունի թշնամանք բորբոքել իսլամի եւ քրիստոնեության հետնորդների միջեւ: Իրանի դեսպանատունը, դատապարտելով արեւմտյան մամուլում հայտնված Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարները, միեւնույն ժամանակ վճռականորեն դատապարտում է նաեւ վիրավորական արտահայտությունները Հիսուսի եւ Սուրբ կուսյ Մարիամի հասցեին: Հատկանշական է, որ Իրանի դեսպանատունը առաջինն արձագանքեց այս հրապարակմանը: Հիսուսի եւ Սուրբ կույս Մարիամի հասցեին վիրավորական արտահայտությունները տպագրվել էին «Ենի Խաբար» շաբաթաթերթում: Հրապարակման հեղինակը բացատրոմ է իր դիրքորոշումը որպես պատասխան քայլ արեւմտայն մամուլում Մոհամմեդ մարգարեի վիրավորանքին եւ հիմնավորում է խոսքի ազատության իրավունքով: Ադրբեջանի Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Համաշեւը նույնպես դատապարտել է հրապարակումը «Ենի Խաբար» թերթում: Նա նշել է, որ հրապարակումը հակասում է երկրի Սահմանադրությանը, ԶԼՆ-ների ոլորտի օրենսդրությանը եւ Լրագրողների կանոնակարգին: Մամուլի խորհրդի նախագահը կոչ արեց լրագրողներին ձեռնպահ մնալ բոլոր հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորող հրապարակումներից, հաղորդում է «Բլագովեստ-Ինֆո»-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք Նա ծանոթացել է տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն Առաջին հանդիպումը կլինի սահմանին Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը Նշվում է, որ դա է վկայում Արցախի մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունները «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին»,–ասվում է գրառման մեջ |