ՀԱՊԿ-ն մտադիր է ընդլայնել իր գործունեության ուղղությունները

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր է ընդլայնել իր գործունեության ուղղությունները: Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ տեղեկատվական բաժնի պետ Ալեքսանդր Բազավլյուկը: Ըստ նրա, ՀԱՊԿ-ն մտադիր է միանալ թմրանյութերի շրջանառման, ապօրինի միգրացիայի, ֆինանսների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, հատկապես ֆինանսական այն հոսքերի, որոնք սնում են հանցավոր եւ ահաբեկչական խմբավորումներին: Կազմակերպությունը մտադիր է նաեւ զբաղվել արտակարգ իրավիճակների կարգավորմամբ եւ արդեն անց է կացնում նման զորավարժություններ, ասել է նա: «Ներկայումս լուծվում է ՀԱՊԿ գործունեության ընդլայնման մասին հարցը նորմատիվ մակարդակով, քանի որ ՀԱՊԿ մասնակից երկրների օրենսդրությունները տարբերվում են: Ցանկացած դեպքում մենք կքննարկենք այդ թեման մոտակա նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա Մինսկում ընթացիկ տարվա հունիսին: Այն ժամանակ էլ այդ հարցերին մեկնարկ կտրվի»,-ասել է նա: Անդրադառնալով ՀԱՊԿ անդամների ընդլայնմանը` Բազավլյուկն ասել է, որ անմիջական հետաքրքրություն կա ՀԱՊԿ հանդեպ, եւ ոչ միայն ԱՊՀ երկրների կողմից, այլ նաեւ հեռավոր արտասահմանից: «Իհարկե, բոլոր գաղտնիքները ես ձեզ չեմ կարող բացել եւ չեմ բացի»,-եզրափակել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---