ԵԱՀԿ Մինսկի խումբը դեմ չէ Ղարաբաղի մասնակցությանը բանակցություններին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին գտնվում է հակամարտող կողմերի իրավասության մեջ: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը հայտարարել է մարտի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ: Ըստ նրա, հարցը պետք է դիտարկել այլ տեսանկյունից` կապահովի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին առաջընթաց թե ոչ: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտոցեւոմը հետեւյալն է` եթե կողմերը հանդես կգան բանակցություններին ԼՂ մասնակցության օգտին, մենք հավանություն կտանք այդ տարբերակին»,-նշել է Մաննը: Ընդ որում ամերիկացի դիվանագետը նշել է, որ ծանոթ չէ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի այն արտահայտություններին, որտեղ Ղարաբաղի առաջնորդը հայտարարում է, թե կա բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի միանալու միակ հնարավորությունը` եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի հետ բանակցություններից: «Սակայն, ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը շահագրգռված է բանակցությունների տապալման մեջ, քանի որ 2006 թվականը խոստումնալից է ղարաբաղյան հակամարտության լուծման համար, եւ այս տարի մենք կարող ենք լուրջ առաջընթաց գրանցել: Ես չէի ցանկանա, որ կողմերը բաց թողնեին այդ հնարավորությունը եւ ափսոսանքով նայեին անցյալին»,-նշել է ամերիկացի դիվանագետը:



Բացի այդ, Ս.Մաննը հայտարարել է, որ «Կոսովոյի մոդելը չի կարող նախադեպ հանդիսանալ այլ հակամարտող տարածաշրջանների համար»: Նրա խոսքերով, յուրաքանչյուր հակամարտություն անհատական է յուրովի, «ունի իր արմատներն ու պատմությունը, եւ մենք պետք է հարգենք դա»: «Եթե մենք փորձենք ղարաբաղյան հակամարոտւթյունը հավասարեցնել մեկ այլ հակամարտության, ապա դրանով ոչ մի լավ բանի չենք հասնի»,-հայտարարել է Սթիվեն Մաննը: Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կողմերն «անկասկած գրանցել են որոշակի առաջընթաց»: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հարգանքի են արժանի վերջերս կատարած իրենց քայլերի համար: Կողմերի դիվանագիտական ներկայացուցիչները միջազգային մակարդակի պորֆեսիոնալներ են, եւ ես ուրախ եմ, որ աշխատում եմ նրանց հետ այդ հարցի շուրջ»,-նշել է միջնորդը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---