Վ.Կազիմիրով. Պետք չէ հորինել համագործակցության նոր ձեւեր ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - «Ինձ չի զարմացնում երբ հարցն այսպես է դրվում. «կարո՞ղ է արդյոք ԵՄ առավել ակտիվ ներգրավվածությունը լրացուցիչ խթան հանդիսանալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար»: Բանն այն է, որ Մինսկի խմբին ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիան, որը որոշ չափով ներկայացնում է ԵՄ-ն: Բացի այդ, Գերմանիան, Շվեդիան: Այդպիսով, ԵՄ-ն ներկայացված է ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում: «Այդ դեպքում հարց է ծագում` արդյոք բոլոր միջազգային կառույցները պետք է մասնակցեն կարգավորմանը»: Կա ԱՊՀ, որն իրոք մասնակցել է, առնվազն արյունահեղության կասեցման փուլում, կան այլ կազմակերպություններ: Դրանք բոլորը պե՞տք է մասնակցեն: Ես կարծում եմ, ավելի մեծ քաոս դժվար է պատկերացնել: Պետք է ոչ թե համագործակցության նոր ձեւեր հորինել, այլ առավելագույն աջակցություն բերել այն կառույցին, որը տարիներ շարունակ անմիջականորեն դրանով է զբաղվում»,-նշել է նա:



Մեկնաբանելով ենթադրություններն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փակուղի է մտել, Վ.Կազիմիրովը նշել է.«Ես հակված չեմ ոմանց նման էյֆորիայի մեջ ընկնելու 2006 թվականի հնարավորությունների համատեքստում, ոչ էլ հոռետեսության, երբ Ռամբույեի հանդիպումն անարդյունք եղավ: Այդ ծայրահեղությունները միայն խանագարում են կարգավորման գործընթացին»: Նրա խոսքերով, ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Ռամբույեում արդյունք չգրանցվեց: Արդյունք չի եղել նաեւ 1994 թ. հետո 12 տարվա ընթացքում: Պետք է շարունակել բանակցությունները, նոր հանդիպումներ են պետք կողմերի սահմանած մակարդակներով, սակայն պետք է խուսափել միջազգային շոուներից, որոնք ամեն անգամ նախորդում են այդ հանդիպումներին,-ավելացրել է դիվանագետը: Ըստ նրա, նախագահների ապագա հանդիպման շուրջ սկսում է կրքերի բորբոքում, ոմանք մեծ ակնկալիքների մասին են խոսում, ոմանք մտահոգություն են հայտնում, թե իրենց ղեկավարը հանկարծ կարող է ավելորդ զիջումների գնալ, արդյունքում դեռեւս մինչեւ հանդիպումը նախագահները ստիպված են լինում երդվել, որ ոչ մի զիջման չեն գնա, զիջելու է հակառակ կողմը: «Սա աբսուրդի թատրոն է, միջազգային հարցերը այդպես չեն լուծվում, այդ շոուն պետք է դադարեցնել, պետք է հանդիպումներ անցկացնել աշխատանքային ռեժիմով, երբեմն առանց նախնական պայմանավորվածության, եթե կողմերն իրոք մատադիր են հասնել կարգավորման: Իհարկե, եթե կողմերը նման մտադրություն չունեն (թեկուզ կողմերից մեկը), շոուն կարելի է շարունակել շատ անորոշ հեռանկարներով»,-հայտարարել է նա:



«Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որը ճանաչում է նաեւ ԵԱՀԿ-ն, որ այս հակամարտությունն ունի ոչ թե երկու, այլ երեք կողմ: Միջնորդների առաջարկած շատ փաստաթղթերում, ԵԱՀԿ գործող նախագահներից մեկի հայտարարության մեջ դա ասվում է բաց տեքստով: Ավելին, ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովը լուծեց այդ հարցը եւ հանձնարարեց համանախագահներին բանակցություններ վարել հակամարտող կողմերի, այլ ոչ միայն միջազգայի ճանաչում ունեցող պետությունների միջեւ: Իհարկե, այն, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, ձգձգում է հակամարտության կարգավորումը»,-հայտարարել է Վ.Կազիմիրովը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---