Շ.Ռզաեւ. «Հակահայկական հիստերիա ստեղծողները հեռացնում են Ղարաբաղը Ադրբեջանից»

PanARMENIAN.Net - «Զերկալո» թերթի նախաձեռնած «Ադրբեջանը սկսում է եւ հաղթում է» ազգային կամպանիան, ավելի շուտ «ուղեղային գրոհ է» ավելի մեծ մասշտաբով, հասարակական կարծիքին տեղեկանալու եւ այն ընդհանրացնելու փորձ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի(IWPR) Բաքվի գրասենյակի ղեկավար, լրագրող Շահին Ռզաեւը: «Ես ինքս մասնկցում էի այդ կամպանիային: Հնարավոր է, մասնակիցներից ինչ-որ մեկը եւ առաջարկում էր պրոպագանդային պատերազմ սկսել, սակայն դա չի նշանակում, որ բոլորը համաձայն են այդ տեսակետի հետ»,- նշել է ադրբեջանցի լրագրողը:



Միեւնույն ժամանակ, Ռզաեւը, իր հերթին, նշեց, որ «մի շարք հայ հասարակական գործիչներ եւ ԶԼՄ-ներ պրոպագանդական պատերազմ են տանում Ադրբեջանի դեմ դեռ 80-ական թվականներից: Այն ժամանակ մենք խոսում էին ժողովուրդների եղբայրության մասին եւ հպարտանում էինք մեր ինտերնացիոնալիզմով: Մենք այդ հարցում անհույս կերպով հետ ենք ընկել»,- ասել է նա: Եւ, այնուամենայնիվ, IWPR Բաքվի գրասենյակի ղեկավարը ընդգծեց, որ տեղեկատվական պատերազմը իրականից լավն է: «Ես պատրաստվում եմ եւս մեկ հոդված գրել, որտեղ աառաջարկելու եմ ավելի շատ միջոցառումներ կազմակերպել վիճելի հարցերի քննարկման համար: Հաճախ, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը չգիտեն միմյանց դիրքորոշումների մասին, եւ դրանից ակտիվորեն օգտվում են պատերազմի կողմնակիցները»,- գտնում է Ռզաեւը:



Նա նաեւ կտրականապես բացասական է վերաբերվում ադրբեջանական ԶԼՄ-ներում տիրող հակահայկական հիստերիային: «Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ստեղծում են այդ հակահայկական հիստերիան, հեռացնում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից եւ խաղում են հոգուտ հակառակորդի»,- նշեց նա:



Ռզաեւը համոզված է, որ 21-րդ դարում քաղաքական վեճերը չեն լուծվում տարածքային գրավումներով: «Գոյություն ունի միջազգային իրավունք: Հայաստանը իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել` մտնելով ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ եւ այլն: Այդ պատճառով բոլոր վիճելի հարցերը պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի շրջանակներում: Դա վերաբերում է նաեւ Ղարաբաղի հայերի ինքնորոշման հարցին: Սակայն ինքնորոշման հարցը լուծելու համար պետք է վերադառնալ իրավական դաշտ, որը չի ընդունում անեքսիան եւ ուրիշ պետության տարածքների օկուպացիան: Ըստ իս, հայկական կողմը արդեն մերվել է այդպիսի մոտեցման հետ եւ ցուցադրում է հարցի փուլային կարգավորման պատրաստակամություն»,- ընդգծել է IWPR Բաքվի գրասենյակի ղեկավարը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---