Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված տեղեկագիրք է լույս տեսնելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում ավանդական ընդունելություն է կազմակերպվել նվիրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին ներկա էին մոտ 1500 պետական եւ քաղաքական գործիչներ, բարձրագույն հոգեւորականության, տեղական հայկական համայնքի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ընդունելությանը ելույթ է ունեցել Փարիզի քաղաքագլուխ Բերտրան Դելանոն եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքներ են կազմակերպվել Փարիզի արվարձաններում. Ռենսիում, Լիվրի Գարգանեում, Սարսելում, Ալֆորվիլում, Իսի լե Մուլինոյում, Կլամերում, Առնուվիլ լե Գոնեսում, Մեդոնում: Իլ դե Ֆրանսի իշխանությունները(որը ներառում է բոլոր փարիզյան արվարձանները) որոշում են ընդունել 500 հզ. տպաքանակով հատուկ տեղեկագիրք հրատարակել, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության հարցին եւ բաժանել այն տեղական դպրոցների եւ քոլեջների աշակերտներին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---