Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ մայիսի 5-ը Ռուսաստանում հայտարարվել է սգո օր

PanARMENIAN.Net - Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված որոնողական աշխատանքների ընթացքը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների նախագահները որոշել են մայիսի 5-ը սգո օր հայտարարել Հայաստանում եւ Ռուսաստանում: «Վ.Պուտինը պատմել է Հայաստանի նախագահին ավիավթարի վայրում տարվող աշխատանքների մասին, ինչպես նաեւ նախատեսվող հետագա քայլերի մասին: Վթարի վայրում արդեն աշխատում են ռոսւ փրկարարները, ավելի ուշ նրանց կմիանան նաեւ հայ փրկարարները, որոնց առաջին ջոկատն արդեն Սոչիում է»,-ասել է Վ.Սողոմոնյանը: Նա նաեւ հաղորդել է, որ Սոչի է մեկնում ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը:



Իր հերթին, Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդել է, որ «Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի եւ մանրամասն տեղեկությունների համար: Երկու կողմերն ընդգծել են, որ սա հայ եւ ռուս ժողովրդների ընդհանուր ողբերգությունն է»,-ասվում է ՌԴ նախագահի մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---