Ա-320 ինքնաթիռի սեւ արկղերը կարող են եւ չհայտնաբերվել 3 մայիսի 2006 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ա-320 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը վատ եղանակային պայմաններն են, հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Բելցովը: Հենց բարդ օդերեւույթաբանական պայմանների պատճառով է անձնակազմը երկու անգամ վթարային վայրէջք պահանջել: Երեւան-Սոչի չվերթը կատարող Ա-320 ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է 38 մարմին: Փրկարարական աշխատանքները բարդացել են վատ օդերեւույթաբանական պայմանների պատճառով: Ներկայումս փրկարարական աշխատանքների վայրում 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Քամու ուժգնությունը կազմում է 10-11 մ/վ, մառախուղ է, անձրեւ: Հաղորդվել է փոթորկային նախազգուշացում, ըստ որի քամու ուժգնությունը կհասնի 20 մ/վ: Աղետի վայրում աշխատում է 23 նավ: ՌԴ Արտակարգ իրավիճակենրի նախարարության նախնական տվյալներով, ինքնաթիռի բեկորները գտնվում են մեծ խորության վրա: Այդ կապակցությամբ մասնագետները չեն բացառում, որ սեւ արկղերը կարող են եւ չգտնվել: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |