ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ տարածաշրջան կժամանեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին տարածաշրջան է ժամանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, կա տեղեկատվություն, որ համանախագահների հետ տարածաշրջան կժամանեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչները: «Սակայն, այդ հարցը վերջնականապես կորոշվի Վարդան Օսկանյանի ու Էլմար Մամեդյարովի` Ստրասբուրգում կայանալիք հանդիպումից հետո»,- նշել է նա:



Մասնավորապես, մի շարք աղբյուրների տվյալների համաձայն, միջնորդների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կայցել են Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս Դ'Լաբուլեն եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---