Կենսամակարդակով Հայաստանը գտնվում է 83-րդ տեղում ՄԱԿ-ի 170 երկրների շարքում

PanARMENIAN.Net - Կենսամակարդակով Հայաստանը գտնվում է 83-րդ տեղում ՄԱԿ-ի 170 երկրների շարքում: Այդ մասին Երեւանում կայացած «Կովկասը առանց հակամարտությունների եւ ահաբեկչության. քաղաքակրթությունների երկխոսությունը կովկասյան խաչմերուկում» գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: «Տվյալ ցուցանիշը բավական ցածր է, սակայն բարձր է Վրաստանի (100-րդ տեղ) եւ Ադրբեջանի (101-րդ տեղ) ցուցանիշերից»,- նշել է նա: Դիվանագետի կարծիքով, այդքան ցածր ցուցանիշերի պատճառ են հանդիսանում անցումային շրջանը, տնտեսական խնդիրները, ինչպես նաեւ հակամարտությունների չկարգավորվածությունը: «Հետխորհրդային տարածքի հինգ «սառեցված» հակամարտություններից երեքը Հարավային Կովկասում են»,- ընդգծել է Վ. Պրյախինը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---