Լոնդոնի Թաուերի կամրջի վրա բարձրացան Հայաստանի եւ ԼՂՀ դրոշները29 մայիսի 2006 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին, հինգշաբթի օրը Լոնդոնի Թաուերի կամուրջը բացեցին, որպեսզի «Կիլիկիա» առագաստանավը կարողանա անցնել նրա տակով: Թաուերի վրա վեր խոյացան Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշները: «Կիլիկիայի» թիմը հավաքվել էր նավախելին: Այնտեղից նավապետ Կարեն Բալայանին ավելի հեշտ էր հրամաններ արձակել ղեկի մոտ գտնվողներին: Նավի վրա բոլորի ուշադրությունը ` թիմի, լրագրողների, սեւեռված է կամրջին, որը սկսում է բարձրանալ: Նավապետը բջջայինով ասաց «thank you» եւ «Կիլիկիան» անցավ կամրջի տակ: Սա մեծ պատիվ է փոքր նավի համար: «Ողջույն, պարոն ծովահեն»,-բղավում էին երեխաները «Կիլիկիայի» նավավարին «Բելֆաստ» նավից, որի վրա գտնվում է ռազմածովային թանգարանը: Անցնող մոտորանավակները եւ զբոսանավերը փորձում էին մոտենալ ավելի մոտիկից տեսնելու համար այդ հրաշքը` միջնադարյան նավը Թեմզայի վրա: Նավի տախտակամածը հավաքված է առանց մեխի` միայն որոշ տեղերում օգտագործվել են պղնձյա գամեր: Ամեն ինչ ինչպես միջին դարերում»,-հաղորդում է BBC-ի թղթակիցը: «Կիլիկիան» ուղեւորվեց Պորտսմուդ, որտեղից էլ` Կալե: 2006 թվականի օգոստոսին, անցնելով Հյուսիսային եւ Բալթյան ծովերով, առագաստանավը կանգ կառնի Սանքտ Պետերբուրգում, որտեղից էլ գետով կհասնի մինչեւ Վրաստանի Փոթի նավահանգիստը, որտեղ էլ կավարտվի երկամյա շուրջերկրյա ճանապարհորդությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Նորագյուղի ամբողջական վերակառուցման շրջանակում անդրադառնալու ենք նաև Երևանյան լճին Նա հույս է հայտնել, որ «շատ հետաքրքիր միջավայր ենք ստանալու Երևանյան լճի հարակից տարածքում Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ARARAT-ն ու «Ոսկե ծիրանը» ARARAT թանգարանում հատուկ ցուցադրություն են բացել Գորգերի ցուցադրությունն ARARAT թանգարանում բաց կլինի մինչև օգոստոսի 1-ը, մուտքն ազատ է ՀՀ-ում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքի դեպք է գրանցվում Մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է |