Փարիզը հուսով է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջխաղացում տեսնել30 մայիսի 2006 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Փարիզը, Վաշինգթոնի ու Մոսկվայի նման, հուսով է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջխաղացում տեսնել: Այս մասին ասվում է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության մեջ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Փարիզ կատարելիք այցի կապակցությամբ: Նշելով այցի ծրագրում առկա Ֆրանիսայի նախագահ Ժակ Շիրակի ու Սենատի խոսնակ Կրիստան Պոնսլեի հետ հանդիպումները, դեսպանատունը ընդգծում է, որ միջազգային ու տարածաշրջանային հարցերին զուգահեռ Իլհամ Ալիեւի Փարիզ կատարելիք այցի օրակարգում նշվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը:Դեսպանատունը հիշեցնում է, որ փետրվարի 10-11-ը Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները քննարկումներ են անցկացրել Ռամբուեյում: Դրանից հետո, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ինտենսիվացրել է հակամարտության կողմերի հետ կապերը երկրների ղեկավարների հերթական հանդիպումը հունիսի սկզբին կազմակերպելու համար: Հենց այդ նպատակով համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարներն ու իրենք` համանախագահները, այցելեցին Բաքու եւ Երեւան մայիսի վերջում, հայտնում է «Թրենդը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ և անժառանգ անձանց բնակարանները. 7 կալանավորված կա Հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52,162,500 դրամի վնաս ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին «Որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք 1 ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի նախագիծը, Բաքուն նոր օրակարգեր է առաջ բերում Միրզոյանը կարևոր է համարել Ադրբեջանի հետ մեկնարկած սահմանազատման գործընթացի շարունակականությունը |