ԵԽԽՎ-ն քննարկելու է Էթնիկ մաքրումների զոհերի ռեաբիլիտացիայի եվրոպական կենտրոնի ստեղծումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ուղեւորվում է Ստրասբուրգ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է պատվիրակության անդամ, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, նիստի ընթացքում քննարկվելու է Էթնիկ մաքրումների զոհերի ռեաբիլիտացիայի եվրոպական կենտրոնի ստեղծումը: «Այս հարցն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին, որտեղ կան 1988-1993 թթ. Ադրբեջանի էթնիկ քաղաքականության արդյունքում տուժած գաղթականներ: Նիստին քննարկվելու են նաեւ ազգային փոքրամասնությունների, կոսովյան կարգավորման եւ մի շարք այլ համաեվրոպական հարցեր»,- ասել է Ռուստամյանը: Հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան հոկտեմբերի 7-ին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---