Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի տարբերություն նրա նավթի, Արեւմուտքին չի հետաքրքրում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի կողմից, ըստ էության, չի կարող որեւէ փոփոխություն լինել: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: Նրա խոսքերով, եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը որոշի ինքնորոշման վերաբերյալ հանրաքվե անցկացնել, ապա դա կլինի մի որոշում, որը դուրս է գտնվում Ռուսաստանի հնարավորություններից եւ ազդեցությունից: «Ռուսաստանին այդ մասին պարզապես ոչ ոք չի հարցնի. եթե պետք լինի այդպսիսի հանրաքվե անցկացնել, ապա այն կանցկացվի որոշված ժամանակացույցով: Կասեն` Ռուսաստանը աջակցի, նա կաջակցի: Հենց այս հարցում, ի տարբերություն մերձդնեստրյան հարցի կամ աբխազյան հարցի, Ռուսաստանին պետք չի լինի որեւե արտաքին քաղաքական բախման գնալ, քանի որ նրա սեփական գիծը Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես ես արդեն ասել եմ, որեւէ կերպ չի փոխվել»,- նշել է ռուս քաղաքագետը:



Տրոֆիմչուկը գտնում է, որ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի համար ակնհայտորեն տարբերվում է Մերձդնեստրի կամ Հարավային Օսիայի հանրաքվեների հարցից: «Քարտեզի այս հատվածում Ռուսաստանը միանշանակ կպաշտպանի ԱՄՆ-ի եւ Եվրամիության նախաձեռնությունը: Ադրբեջանը, ամեն դեպքում, վնասներ կկրի, քանի որ նրա տարածքային ամբողջականությունը, ի տարբերություն նրա նավթի, Արեւմուտքին ընդհանրապես չի հետաքրքրում»,- ընդգծել է Տրոֆիմչուկը, հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---