EAFJD. Թուրքիան վախեցնում է եվրախորհրդարանականներին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի լիբերալ եւ սոցիալիստական խմբերը դեմ են հանդես եկել ԵՄ անդամագրվելու Թուրքիայի բանաձեւի այն պարագրաֆի կապակցությամբ, ըստ որի նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես նախապայման այդ երկրի անդամակցության համար: Թուրքական կողմի ճնշման հետեւանքով սոցիալիստական եւ լիբերալ կողմերը, որոնք այս պարագրաֆի հիմնական կողմնակիցներն են եղել Արատքին հարաբերությունների կոմիտեում կայացած քննարկման ժամանակ, փոխել են իրենց դիրքորոշումը եւ առաջարկել են ուղղում ընդգրկել, որը Հայոց ցեղասպանության ճանաչման պայմանը չեզոքացնելու նպատակ ունի: «Թուրքիան ստիպել է այդ ուղղումները` վախեցնելով այդ խմբերի մի շարք ներկայացուցիչների: Մասնավորապես, վախեցվել են տվյալ գործընթացին ուղղակիորեն առնչվող մի շարք խորհրդարանականներ»,- հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: «Դեռեւս չլինելով Եվրոպայում, Թուրքիան փորձում է փոխել եւ ղեկավարել եվրոպական ներկայացուցիչների քաղաքականությունը եւ ստիպել նրանց Հայոց ցեղասպանության հերքման իրենց դիրքորոշումը: Ցեղասպանության ճանաչումը` որպես ԵՄ մտնելու նախապայման ընդունվել է նաեւ 2005 թվականի սեպտեմբերի բանաձեւում: Մենք զգուշացնում ենք, որ մերժողական պետությունների շահերը պաշտպանող նման ռազմավարությունը վիրավորում է եվրոպական ժողովուրդներին»,- նշել է Հիլդա Չոբոյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---