Նյու-Յորքում կկայանա ՎՈՒԱՄ երկրների ԱԳՆ ղեկավերների նիստը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու-Յորքում կկայանա ՎՈՒԱՄ անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդավիա) արտգործնախարարների նիստը, որի ժամանակ գնահատական կտրվի կազմակերպության` Կիեւի գագաթաժողովի որոշումների իրագործման արդյունքներին եւ կնշվեն ապագա համագործակցության ծրագրերը:



Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու ՎՈՒԱՄ տարածքում հակամարտությունների կարգավորմանը եւ ՄԱԿ-ի 61-րդ նդտաշրջանի օրակարգում ընդգրկված ՎՈՒԱՄ տարածքում առկա ձգձվող հակամարտությունների հարցին: Կճշտվեն ՎՈՒԱՄ անդամ երկրների համատեղ միջոցառումներն այդ ուղղությամբ` համապատասխան բանաձեւի նախագծի մշակման եւ միջազգային աջակցության հետագա ընդլայնման նպատակով: ՎՈՒԱՄ նախարարների խորհրդի նիստի արդյունքների հիման վրա կստեղծվի հանդիպման արձանագրություն, որը կստորագրեն արտգործնախարարները: Նախատեսված է նաեւ ՎՈՒԱՄ-ԱՄՆ ձեւաչափով հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է համատեղ հայտարարություն ընդունել, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---