Շիրակ-Պուտին-Մերկել հանդիպման ժամանակ քննարկվել են հակմարտությունները ԱՊՀ-ում

PanARMENIAN.Net - Ցանկացած կարգավորման հիմք պետք է դառնա երկխոսության եւ փոխզիջման ձգտումը: Այդ մասին Փարիզում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Եթե այդպիսի քաղաքական կամք ցուցաբերվի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերից, ապա կարելի է արդյունքի սպասել: Ռուսաստանը պատրաստ է նման պայմանավորվածությունների երեշխավորի դերում հանդես գալ: Դրանում է կայանում ընդհանուր մոտեցումը «սառեցված հակմարտությունների» նկատմամբ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:



Իր հերթին, Ժակ Շիրակը հաստատել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են այսպես կոչված «սառեցված հակմարտությունները» Կովկասում, Մոլդավիայում, որտեղ «Եվրամիությունը եւ Ռուսաստանը պետք է միավորեն իրենց ջանքերը հանուն խաղաղության»,- հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---