Ս.Լավրովը որպես արդյունավետ է գնահատել Վ.Օսկանյանի եւ Է.Մամեդյարովի հանդիպումը

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրական գնահատեց ղարաբաղյան հակամարտության քննարկման նպատակով Մոսկվա ժամանած Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերների հետ հանդիպման արդյունքները: ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, «հանդիպումն արդյունավետ է անցել»: Սմոլենսկի հրապարակում կայացած եռակողմ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Վարդան Օսկանյանը: «Մոսկվան պատահաբար չէ ընտրվել որպես եռակողմ հանդիպման վայր, քանի որ Ռուսաստանը պատմականորեն կարեւոր դեր է կատարել Անդրկովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի լուծման խնդրում»,-նշել է դիվանագիտական աղբյուրը Մոսկվայում: Նա հաղորդել է, որ «այդ ձեւաչափով զրույցի թեման կապված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման հետ»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) Բաքվում եւ Երեւանում ունեցած բանակցությունների արդյունքում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---