Վ.Կազիմիրով. Ղարաբաղյան գործընթացում պետք չէ կողմնակի վայրերում ընկնել պղպջակների ետեւից 6 հոկտեմբերի 2006 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանավեճի կենտրոնում կլինեն կարգավորման երկու հայտնի գործոնները կամ «սկզբունքները» շուրջ տասնյակից` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հանրաքվեն եւ զորքերի դուրս բերման ժամանակացույցը օտար տարածքներից: Ղարաբաղի շուրջ այս բանակցություններում չենք կարող միակողմանի զիջումներ ակնկալել` տեղաշարժը միայն երկու կողմից կարող է լինել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, այնքան էլ հարմար չէ կռահել Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները: «Կուզենակի ցանկանալ նրանց ինքնահաղթահարում, ծանր հաջողություն, այլ ոչ թե խանգարել «ձեռքի տակ ընկնելով», ինչպես ասում են: Չի լինի խուսափել նաեւ կարգավորումից ցուցադրական հեռացման, ավելի ճիշտ այլ հարթակներում առաջացող խոչընդոտների քննարկումից: Այլ վայրերում Ղարաբաղի վերաբերյալ ոչինչ չես լուծի: Դրա հաստատումն է կողմերի կողմից նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի անտեսումը 1993 թվականին: Նույն բանաձեւերի բոլոր պահանջներից լավ թե վատ, այն էլ ոչ լրիվ կատարվել է միայն մեկ պահանջը` կրակի դադարեցումը: Ճիշտն ասած, չկա նաեւ ռազմական գործողությունների դադարեցում, այլ միայն մարտական գործողությունների, եւ միեւնույն է դեռեւս քիչ չեն զոհերը»,-ընդգծել է Կազիմիրովը: Միեւնույն ժամանակ, ռուս դիվանագետը նշել է, որ «ոմանք տարուց ավելի, չնայած մարդկանց եւ դիրքերի կորստին, այն ժամանակ էլ խուսափում էին այդ պահանջից: Եվ կրակը դադարեցրեց ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը կատարելու ձգտումից, այլ միայն վատթարագույնից խուսափելու համար»: «Գործն այն ժամանակ զարմանալի շրջադարձ կատարեց` Անվտանգության խորհուրդը իր չորս բանաձեւրի անտեսման հետեւանքով ընդհանրապես դադարեց բանաձեւեր ընդունել Ղարաբաղի վերաբերյալ: Այս հակամարտության կողմերից հնչող կոչերը դրանց կատարման վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ցուցադրական երկերեսանիություն: Թող սկզբից փորձեին հաշվետու լինել ժողովորդին թեկուզ մեկ պահանջի կատարման էության վերաբերյալ: Հակամարտությունը պետք է լուծել այնտեղ, որտեղ հարկ է, այլ ոչ թե կողմնակի տեղերում ընկնել պղպջակների ետեւից: Իսկ դեռեւս խաղաղ կարգավորման ամենաշահագրգիռ կողմը հեռացնում են շփումներից, մյուսը այնքան էլ չի շտապում, իսկ երրորդ կողմն ընդհանրապես չի ցանկանում մոտակա տարիներին հասնել դրան: 2006 թվականն ավարտին է մոտենում, սակայն չի կարողանա էստաֆետը փոխանցել հաջորդին, այլ միայն 2009-ին: Ժամանակի եւ տարածության փոխկապակցվածության ցայտուն օրինակ»,-ասել է Վլադիմիրն Կազիմիրովը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ Երևան-Ապարան ճանապարհը փակած վարդենուտցիները բացել են այն` վարչապետի հետ հանդիպելու պայմանով Նրանք դժգոհ են, որ համայնքի հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել AKNEYE ֆիջիթալ տարածքում կայացել է Վենետիկի բիենալեին ՀՀ 1-ին մասնակցությանը նվիրված միջոցառում Օլգա Պևզները «վերստեղծել է» հայկական պատը, և նկարները թվային տարբերակով ցուցադրվել են սրահում |