Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է խռովել հոլանդացի պատգամավորների միտքը 6 հոկտեմբերի 2006 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հոլանդական ԶԼՄ-ներում շարունակվում են հրապարակումները Հայոց ցեղասպանության հարցում Աշխատանքային կուսակցության դիրքորոշման մասին իր այն անդամների վերաբերյալ, որոնք առաջադրվելու են նոյեմբերի 22-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ինչպես արդեն հաղորդվել է, երեք պատգամավորներ դուրս են մնացել կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ըստ «Elsevier» ամսագրի, հաջորդը Նեբահաթ Ալբայրաքի հերթն է, որը բավականին բարձր դիրք է գրավում կուսակցությունում: Ամսագիրը գրում է, որ նա խուսափել է արտահայտվել այդ հարցի շուրջ Trouw թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, անհնար է հստակ դիրքորոշում ունենալ, քանի որ պատմական աղբյուրները «հավաստի չեն եւ հակասական են»: «Elsevier»-ի հեղինակների կարծիքով, չկան անկախ գիտնականներ, որոնք կարող են բացատրել, թե կիրառելի է արդյոք «ցեղասպանություն» տերմինը Թուրքիայում «800 հազար հայերի զանգվածային ոչնչացմանը»: Իր հերթին պրոֆեսոր Թոմ Զվաանը Ամստերդամի համալսարանից, որը ցեղասպանագետ է, հայտարարել է Trouw թերթին, որ «Ալբայրաքը հանդես է եկել մի շարք կասկածելի հայտարարություններով, որոնք կապված են ցեղասպանության ժխտման քաղաքականության հետ: Հարցն այն է, թե ինչպես են նա եւ իր կուսակցությունը պատրաստվում դուրս գալ այս իրավիճակից»,-հայտարարել է Զվաանը, հաղորդում է «Աբովյան» մշակութային կենտրոնը Բրյուսելից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Caucasus Heritage Watch. Արցախում հայկական մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023-ի աշնանից աճել է 75%-ով Առավել տեսանելի բացասական ազդեցությունները շարունակում են տեղի ունենալ Շուշի քաղաքում Փաշինյանը ցավակցել է Պուտինին․ ՀՀ–ն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում Նշվում է նաև, որ Երևանը խստորեն դատապարտում է Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունը 20 մլն դրամ` աղետից տուժած բնակիչներին Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ |