Եթե Փարիզն ընդունի Հայոց ցեղասպանության մասին օրենքը, Անկարայում «ալժիրցիների ցեղասպանության» հուշարձան կկանգնեցվի

PanARMENIAN.Net - Անկարայի քաղաքապետարանի խորհուրդը որոշել է քաղաքում «ալժիրցիների ցեղասպանության» հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծն, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Հուշարձանը, ինչպես գրում է «Էնի շաֆակ» թերթը հոկտեմբերի 11-ի համարում, կկանգնեցվի Անկարայի Փարիզյան խճուղում տեսանելի հատվածում, ինչի մասին անձամբ տեղեկացրել է քաղաքապետ Մելիխ Գյոքչեկը: Նշենք, որ մինչ այդ «ալժիրցիների ցեղասպանության» հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու որոշում էր կայացրել Ադանայի քաղաքապետարանը, հաղորդում է «Ազգ» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---