Ամբողջ Եվրոպայում առավել մեծ ուժ է ստանում այն կարծիքը, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է վերջ տա մերժմանը եւ համաձայնի անաչառությանը Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին PanARMEINAN.Net-ի թղթակցին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագծի ընդունումը արտացոլում է Թուրքիայի մեծացող մեկուսացումը, ինչպես նաեւ ամբողջ Եվրոպայում առավել մեծ ուժ հավաքող այն կարծիքը, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծել է Համբարյանը:



Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը 106 կողմ եւ 19 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագիծը: 2003 թվականին նմանատիպ օրենք ընդունվել էր նաեւ Շվեյցարիայում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---